«Միլան»-ը մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը` Ստեֆան Էլ Շարավիի տրասֆերի ձեքռբերման շուրջ:
La Repubblica-ի տեղեկությունների համաձայն` մադրիդցիները 16 մլն եվրո են առաջարկել Էլ Շարավիի տրանսֆերի դիմաց, սակայն առաջարկը մերժվել է: «Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին ակնարկել է, որ չի ցանկանում հրաժարվել տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններից:
«Արքայական ակումբ»-ը դիտարկում էր Էլ Շարավիի թեկնածությունը` Ալվարո Մորատային փոխարինելու նպատակով: Վերջինս, հիշեցնենք, Թուրինի «Յուվենթուս» է տեղափոխվել:








































