ՄԱԿ-ը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության շարասյուն՝ առաջին անգամ իր գործողությունները չհամաձայնեցնելով Բաշար Ասադի կառավարության հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սննդով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 9 բեռնատարներ հինգշաբթի հատել են թուրք-սիրիական սահմանը:
Մեկ շաբաթ առաջ ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որը թույլ է տալիս մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա առանց կառավարության համաձայնության:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 10.8 մլն սիրիացիներ օգնության խիստ կարիք ունեն:








































