Սինգապուրի Ջուրոնգ հորատման հարթակում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է մուրջ 90 մարդ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Channel NewsAsia հեռուստաալիքը, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Առայժմ չճշտված տեղեկությունների համաձայն՝ փլուզվել է հարթակը պահող 3 հիմնասյուներից մեկը:
Վթարի հետևանքով վիրավորված բոլոր աշխատակիցները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Նրանցից մեկի վիճակը չափազանց ծանր է, ևս 22 մարդ ստացել են լուրջ վնասվածքներ:
Հորատման աշխատանքները դադարեցված են:









































