Արևմուտքն այնքանով, որքանով Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվն ավելանում է, ավելի ու ավելի քիչ է ցավակցում Իսրայելին: Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Համոնդը:
«Այն չափով, որ գործողությունը շարունակվում է, և Գազայում զոհերի թիվն աճում է, Արևմուտքը գնալով ավելի է անհանգստանում և գնալով ավելի քիչ է ցավակցում Իսրայելին»,- ասել է նախարարը:
«Սա փաստ է, և ես պետք է այն հայտնեմ իմ իսրայելցի գործընկերներին»,- ավելացրել է նա:
Նախօրեին ուշ երեկոյան Համոնդը բանակցել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի, հետո՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:











































