Մեքսիկայի հյուսիսային Տորեոն քաղաքում դեկտեմբերի 2-ին 9 դիակ է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Մասնատված և սև, պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթված 7 դիակները հայտնաբերվել են բիզնես գրասենյակի շենքում: Մյուս երկու զոհվածները հայտնաբերվել են քաղաքի այլ հատվածում: Նրանք սպանվել են հրազենային վնասվածքներից:
Մեքսիկայի ոստիկանությունը փորձում է պարզել կապը թմրակարտելների դեմ պայքարի և կատարվածի միջև:
2006 թվականին Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պայքար է հայտարարել թմրակարտելների դեմ: Չնայած այն բանին, որ ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կամ սպանել ամենափնտրվող 37 նարկոբարոններից 25-ին, երկրում 2006 թվականից ավելի քան 60 հազար մարդ է զոհվել:









































