Ինչպես լրատվամիջոցներին հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Ա. Արզումանյանը, հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը` Սաթենիկը, երկնել է` երջանիկ պապին պարգևելով արդեն երրորդ թոռնիկին: Հենց նախագահի անունով էլ փոքրիկին կնքել են:
Հիշեցնենք, որ Սարգսյանի առաջին արու թոռը լույս աշխարհ էր եկել մոտ մեկ ամիս առաջ Անուշ Սարգսյանի և Միքայել Մինասյանի ընտանիքում, որոնց առաջնեկը աղջիկ է` Մարիամ անունով:







































