ԱՄՆ Մերիլենդ նահանգի բենզալցակայաններից մեկում տեղակայված տեսախցիկները գրանցել են սևամորթ շինարարի կյանքի ամենաերջանիկ պահը: Այս մասին հայտնում է mignews.com-ը:
Տեսանյութում երևում է, որ աշխատանքային հագուստով մարդը մոտենում է կրպակին՝ ստուգելու վիճակախաղի իր տոմսի համարները:
Չհավատալով սեփական աչքերին՝ նա գիտակցում է, որ շահել է 588 հազար դոլար: Նա նետվում է բենզալցակայանի աշխատակիցների ու այցելուների կողմը, որ ևս մեկ անգամ ստուգի համարները:
Առաջացած խառնաշփոթի ժամանակ նա մոռանում է վճարել բենզինի համար:









































