CNN Türk-ի փոխանցմամբ՝ Սիրիայի Բաբ Ալ-Հավա անցակետի մոտ ծավալված մարտերի ժամանակ արձակված սիրիական ականանետային արկերն ընկել են թուրքական տարածքում: Ընդհանուր առմամբ, սիրիական 5 արկ է ընկել Ռեյհանլը շրջանում՝ Քուրթուլուշ և Քուլեթեփե գյուղերի միջև ընկած ամայի տարածքում:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան: Անվտանգության ուժերը հետազոտություն են անցկացրել՝ կապված տարբեր վայրերում սիրիական արկերի ընկնելու հետ, և պարզել, որ պայթյունների հետևանքով զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել:









































