Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը, այսօր պետաիրավական հանձնաժողովի նիստում հետաձգվեց 1 տարով: Այդ նախագծի քննարկումը անցյալ շաբաթ ընդհատվեց, որ երկուշաբթի օրը շարունակվի:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ իրենց խմբակցությունը առաջարկել է հետաձգել՝ պատճառաբանելով, որ նախագծում փոփոխություններ արվեն, և քաղաքական բնույթի անհայտությունները հանվեն:
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախագծերը կարող են հետաձգվել նվազագույնը մեկ տարով: Նախկինում այն հնարավոր էր հետաձգել 15, 30 օրով և այլն:
Այսպիսով, մարտի 1-ի հանձնաժողովի նախագիծը ՀԱԿ-ը կարող է ներկայացնել առնվազն մեկ տարի հետո: Սակայն չի բացառվում, որ ՀԱԿ-ն այն արտահերթ կերպով ներկայացնի ԱԺ քառօրյա նիստերի քննարկմանը: Խորհրդարանական ընդդիմությունը իրավունք ունի իր համար հրատապ համարվող օրինագծերը ԱԺ ներկայացնել արտահերթ քննարկման:









































