Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերին թուրքական արտահանումը Չինաստան ռեկորդ է գրանցել՝ կազմելով 344.3 միլիոն դոլար: Դա 51 տոկոսով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա նույն ամսվա հետ:
Այս տարի թուրքական արտահանումը Չինաստան կազմել է մոտ 2.8 միլիարդ դոլար, իսկ Չինաստանից ներկրումը՝ 21.1 միլիարդ դոլար, ընդհանուր առմամբ՝ 23.9 միլիարդ դոլար: 2011 թվականին Թուրքիայի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 24.2 միլիարդ դոլար, որից 21.7 միլիարդ դոլարը կազմել է չինական ապրանքների ներկրումը:









































