Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությանը կարող են մեղադրել հիփոթեքային վարկանիշերին առնչվող խարդախության համար: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:
Խոսքը վարկանիշերի մասին է, որոնք S&P-ն 2011 թվականին տվել է հիփոթեքային արժեթղթերին:
Հնարավոր քաղաքացիական հայցի մասին գործակալությունն իրազեկվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից: Ինչպես նշել են S&P-ում, ընկերությունը համագործակցում է և կհամագործակցի այդ հարցով հանձնաժողովի հետ:









































