Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կմասնակցի «էլ կլասիկո»-ին, նույնիսկ եթե Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը 4 ամսվա որակազրկումը չեղյալ չհամարի: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:
Լա Լիգայի նոր մրցաշրջանի առաջին «էլ կլասիկո»-ն տեղի կունենա հոկտեմբերի 25-ին կամ 26-ին՝ Մադրիդում: Պատասխան խաղը տեղի կունենա 2015թ. մարտի 21-ին կամ 22-ին՝ «Կամպ Նոու»-ում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնա»-ն այսօր բողոք է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ ֆուտբոլիստի ակումբային խաղերի որակազրկումը չեղյալ համարելու նպատակով:
Հիշեցնենք, որ Սուարեսը որակազրկվել էր «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում կայացած Իտալիա – Ուրուգվայ խաղում Ջորջո Կիելինիի ուսը կծելու համար:







































