1961թ. այս օրը Երևանում ծնվեց հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման մասնակից Մովսես Գորգիսյանը:
Ավարտել է ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետը 1984թ.: Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ 1986-1987թթ. աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում: Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային Միության դեմ։ Պարույր Հայրիկյանի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի հետ միասին եղել է 1967թ. Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1987թ. սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության` Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր:
Առաջինն էր, որ Ազատությանհրապարակում եռագույնն է ծածանել։ Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը՝ որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1996թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով հետմահու արժանացել է Ազգային հերոսի կոչման։
1990թ. զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։








































