Airbus ընկերությունը որոշել է հրաժարվել ավիաշինության համար ընդհանուր հարմարավետության միտումից և ընդլայնել ուղևորների սեփական տարածությունը:
Աշխարհում ավիաշինական խոշորագույն ընկերություններից մեկը՝ Airbus-ը, ապագա էկոնոմ դասի ինքնաթիռների համար ներկայացրել է նոր նստելատեղերի նախագիծ:
Ինչպես գրում է Le Matin թերթը, դրանք ավելի շուտ կհիշեցնեն հեծանվային թամբ: Նրանք, ովքեր հասցրել են ծանոթանալ ընկերության առաջարկի հետ, հայտնում են նոր նստելատեղերի նվազագույն հարմարավետության, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին:









































