Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի երկրորդ խաղային օրվա վերջին հանդիպումը կայացավ Պալմա դե Մալյորկայում: «Մալյորկա»-ն «Իբերոսթար» մարզադաշտում մրցում էր «Սարագոսա»-ի դեմ:
Թիմերը համառ պայքար ծավալեցին խաղադաշտում ու մինչև վերջին րոպեն փորձում էին հաղթանակի հասնել: Չնայած նրան, որ արդեն 13-րդ րոպեին հյուրերը մնացին 10 հոգով, 3 րոպե անց նրանք բացեցին հաշիվը ու մինչև խաղի վերջին րոպեները պահում էին հաղթական հաշիվը:
Սակայն խաղավերջում տանտերերը գրոհները տվեցին ցանկալի արդյունք: Թիմերը կարողացան մեկական անգամ հասնել հաջողության` վաստակելով նույնքան միավոր:
Մալյորկա – Սարագոսա՝ 1:1
Գոլերը՝ Վիկտոր, 85՛ – Պոշտիգա, 16՛








































