Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը kicker պարբերականի հետ զրույցում նշել է, որ իր հաջորդ գլխավոր առաջադրանքը Գերմանիայի հավաքականում «Եվրո-2016»-ի ուղեգիր նվաճելն է:
«Այս պահին ինձ համար լավագույն տարբերակը Գերմանիայի հավաքականում աշխատանքը շարունակելն է: Այժմ մեր գլխավոր խնդիրը «Եվրո-2016»-ի ուղեգիր ձեռք բերելն է:
Մոտիվացված եմ, ինչպես Գերմանիայի հավաքականում աշխատանքի առաջին օրը: Այո, հսկայական հաջողության հասանք, բայց կան այլ նպատակներ ևս, որոնց ցանկանում ենք հասնել»,- հայտարարել է 54-ամյա մասնագետը:








































