Sunday, 21 06 2026
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Կրեմլի տիրոջ բերանի ճշմարտությունը

Երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում ՌԴ նախագահ Պուտինն, ըստ էության, սենսացիոն հայտարարություն է արել` ասելով, որ Ռուսաստանի սուվերենության գրավականն այն է, որ նա ոչ մի ալյանսի մեջ չկա: Սա կարելի է որակել որպես Պուտինի վերջնական և անշրջելի անմեղսունակության և ոչ ադեկվատության վկայություն, կամ էլ վերին աստիճանի արհամարhանք և ցինիզմ ՀԱՊԿ-ի գործընկերների հանդեպ` նկատի ունենալով այն, որ ՀԱՊԿ-ն ալյանս է, որի մեջ է Ռուսաստանը:

Պուտինն ասել է, որ ալյանսի մեջ մտնելով` պետությունները հաճախ կորցնում են ինքնիշխանության մի մասը, զիջում են այն, և շատ հաճախ պատահում է, որ զիջում են ոչ պետական շահերին համահունչ:

Գործ ունենք անմեղսունակությա՞ն, թե՞ այնուամենայնիվ անսահման ցինիզմի հետ: Շատ դժվար է ասել: Պուտինին շատ դժվար է հասկանալ, համենայնդեպս` հազարավոր կիլոմետրերի հեռվից:

Սակայն շատ պարզ և հասկանալի է այն, ինչ նա ասում է: Իսկ նա, ըստ էության, ասում է, որ Ռուսաստանի համար ՀԱՊԿ-ը դաշինք, ալյանս չէ: Թե ինչ է, չի ասում: Երևի թողնում է, այսպես ասած, ընթերցողների կամ լսարանի մեկնաբանություններին, կամ հենց ՀԱՊԿ-ի անդամների հայեցողությանը: Կամ չի ասում, որպեսզի այդ անդամների տրամադրությունը չընկնի: Կամ էլ` ասելու բան այլևս չի մնում, քանի որ սրանով ամեն ինչ արդեն ասված է, և ասված է այն, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ն իր համար ալյանս չի համարում:

Սա դառը ճշմարտություն է, որը Պուտինը բարձրաձայնում է` երևի թե վստահ լինելով, որ ՀԱՊԿ-ի անդամներից և ոչ մեկը, այդ թվում` Հայաստանը, չեն համարձակվի բացատրություններ պահանջել նման տարօրինակ հայտարարությունների վերաբերյալ: Մյուս կողմից` անդամներին որևէ բան բացատրելու կարիք էլ, իհարկե, չկա, քանի որ նրանք երևի Ռուսաստանից ավելի լավ գիտեն, որ ՀԱՊԿ-ն, ըստ էության, ալյանս չէ: Եվ առավել քան լավ պետք է իմանան Հայաստանում:

Ինչ ալյանսի մասին է խոսքը, եթե այդ ալյանսի անդամ երկրների առնվազն կեսը հանդիսանում է մյուս անդամի թշնամու ռազմական մատակարար և բիզնես գործընկեր: Պարզապես մինչև այսօր Պուտինը չէր ասել այդ պարզ ճշմարտությունը, և դա ներկայացվում էր որպես հերյուրանքներ և արևմտյան դավադրություն:

Փաստորեն, հիմա Պուտինն էլ ասում է, որ ՀԱՊԿ-ը չկա, և Ռուսաստանը թքած ունի ՀԱՊԿ-ի վրա: Կա՛մ Պուտինն էլ համաշխարհային դավադրության մաս է կազմել, կա՛մ էլ արդեն դավադրություն չկա, կա սրբազան ճշմարտություն` Կրեմլի տիրոջ բերանից ելած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում