Վրաստանի Կառավարության տունը, որը մի քանի ամիս առաջ բացվել էր Քութայիսում, փակ է, քանի որ վերջին ժամանականերս այդ շենքը չի օգտագործվել, հաղորդել է պետական համակարգի գրասենյակի ղեկավար Մայա Ցկիտիշվիլին:
«Պաշտոնից հեռացվել են բոլոր նրանք, ովքեր աշխատել են քութայիսյան Կառավարության տանը»,- ասել է Մ. Ցկիտիշվիլին:
Նրա խոսքով՝ պետական գրասենյակում վերակազմակերպում է իրականացվում, այդ թվում` Քութայիսի Կառավարության տանը, ինչն էլ աշխատակիցների կրճատման պատճառ է դարձել:
Կառավարության տան վեցհարկանի շենքում տեղակայված են վարչապետի և կառավարության անդամների գրասենյակները, կոնֆերանսների և նիստերի անցկացման սրահները: