Friday, 12 06 2026
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ

Ինչ չկարողացավ անել Թուրքիան, կանի Հայաստանը

Ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներ են` անցնող շաբաթասկզբին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսական մամուլին տված հարցազրույցում:

Տիգրան Սարգսյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարօրինակ է: Բանն այն է, որ Հայաստանը կարծես թե պետական մակարդակով հենց հակառակն էր պնդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆուտբոլային դիվանագիտության կոնտեքստում: Պաշտոնական Երևանը հայտարարում էր, որ Ղարաբաղի հարցը չպետք է կապել հայ-թուրքականին, չպետք է պայմանավորել մեկը մյուսով, ինչը փորձում էր համառորեն անել Թուրքիան՝ Հայաստանի առաջ դնելով ղարաբաղյան խնդրի հետ կապված նախապայմաններ:

Տիգրան Սարգսյանը ներկայումս հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման և Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը մեկ շղթայի օղակներ են: Այսինքն` Երևանը հիմա էլ կապում է հայ-թուրքական հարցն ու Ղարաբաղի հակամարտությունը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ցեղասպանության ճանաչման հարցը հենց հայ-թուրքական հարցն է, և այստեղ այլևայլ տակտիկական հնարամտությունները ավելորդ են: Եվ երբ այդ և Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը հայտարարվում են մեկ շղթայի օղակ, փաստորեն արդարացվում կամ հիմնավորվում է թուրքական դիրքորոշումը: Ի՞նչ է սա՝ պատահականությո՞ւն, թյուրիմացությո՞ւն, թե՞ պարզապես Երևանն սկսել է առաջնորդվել ռուսական խորհրդով:

Բանն այն է, որ հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերը առաջինը կապեց Մոսկվան. հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկում ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ եթե Հայաստանը ԼՂՀ անվտանգության տարածքների հարցում գնա փոխզիջումների, ապա դա նաև կարտացոլվի հայ-թուրքական հարաբերության ընթացքի վրա: Այսինքն` սա ռուսական մոտեցում է, որը, սակայն, կասեցվեց Արևմուտքում, քանի որ այս մոտեցման միջոցով Մոսկվան պարզապես փորձում էր ամրագրել իր ներկայությունը տարածաշրջանում:

Այսօր պաշտոնական Երևանը վարչապետի մակարդակով, ընդ որում` ռուսական մամուլին տված հարցազրույցում, փորձում է կրկին թարմացնել ռուսական այս մոտեցումը: Ընդ որում` դա տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Մինսկի խումբը փորձում է սաֆարովյան պատմություններից հետո գտնել հայ-ադրբեջանական շփումները վերականգնելու տարբերակներ:

Ներկայիս անցումային փուլում Մոսկվան հավանաբար ցանկանում է կրկին գործի դնել Թուրքիային ներգրավելու և այդ միջոցով հակամարտության կարգավորման գործընթացում առավելություն ստանալու տարբերակը:

Մոսկվան դա փորձեց անել 2008 թվականին և արդյունքում ստացավ այդ առավելությունն ու մի քանի տարի շարունակ եռակողմ ֆորմատով փորձում էր համաձայնության բերել Երևանին ու Բաքվին: Չստացվեց, ֆորմատը անփառունակ կերպով տապալվեց: Մոսկվան ներկայումս միգուցե ձգտում է վերստին թուրքական գործոնը խաղարկելու միջոցով առավելություն ստանալ Ղարաբաղի գործընթացում և նորից իր ձեռքը վերցնել բանակցային առանցքը: Երևանն էլ սպասարկում է այդ գործը` իրար կապելով հայ-թուրքականն ու Ղարաբաղի խնդիրը, ինչը փորձում էր անհաջող կերպով անել Թուրքիան:

Հիմա դա անում է Հայաստանը, ամենայն հավանականությամբ` նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնվելով Ռուսաստանի ուժեղ ճնշման տակ և այդպես վճարելով գինը «Բարգավաճ Հայաստան»-ի «լոյալ» խաղի դիմաց, որ կապահովի Մոսկվան:

Պաշտոնական Երևանի հույսը միգուցե այն է, որ այս անգամ էլ վտանգավոր համատեքստը կչեզոքացվի Արևմուտքի ջանքերով, որի շահերից չի բխում այն միասնական շղթան, որ փորձում է Ղարաբաղից ու հայ-թուրքականից ստանալ Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում