Բազմաթիվ պայթյուններ են որոտում Աֆղանստանի արևելյան Ջելալաբադ քաղաքում ՆԱՏՕ-ի ռազմաօդային բազայի մոտ՝ հաղորդում է դաշինքի հրամանատարությունը:
Թալիբները հայտարարում են, որ իրենց հաջողվել է մտնել բազայի տարածք, սակայն այդ տեղեկությունը ՆԱՏՕ-ն դեռևս չի հաստատել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ներկայում ՆԱՏՕ-ն երկրում անվտանգության վերահսկողությունը աֆղանական զինված ուժերին փոխանցելու գործընթաց է իրականացնում: Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը ծրագրված է 2014 թվականին:









































