Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ֆուլհեմ» – «Տոտենհեմ» հանդիպմանը, որն ավարտվել է իր թիմի 3:0 հաշվով հաղթանակով, վնասվածք է ստացել:
Ըստ նախնական բժշկական հետազոտության՝ ֆուտբոլիստը ծնկատակի ջլի վնասվածք ունի, որի պատճառով կարող է երկու շաբաթ չխաղալ:
Հատկանշական է, որ ուելսցի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է տասնչորս հանդիպման՝ դառնալով վեց գոլի հեղինակ:









































