Դերասան Բեն Աֆլեքը խանդոտ է: Նա կնոջը և երեք երեխաների մայր Ջենիֆեր Գարներին արգելել է շփվել գործընկեր Մարկ Ռուֆալոյի հետ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բենն իմացել է, որ Ջենիֆերն ու Մարկը, որ ինչ-որ ժամանակ միասին են նկարահանվել, մինչ օրս ընկերական հարաբերություններ են պահպանում: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Աֆլեքը չի ծուլացել նաև զանգահարել Ռուֆալոյին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ուրիշի կնոջը սիրահետելը: Ինչպես հայտնել են զույգի ընկերները, վերջին շրջանում Բենն ամեն րոպե զանգահարում է Ջենիֆերին և պահանջում տեղեկացնել, թե որտեղ է գտնվում և ինչով է զբաղվում:
Դերասանուհու մտերիմները նշում են, որ Գերների համբերությունը սպառվում է: Աղբյուրները նույնիսկ կասկածներ են հայտնել զույգի համատեղ ապագայի վերաբերյալ:







































