Զոի Կրավիցը շոու բիզնեսի ծնունդ է: Նրա հայրը հայտնի երաժիշտ Լենի Կրավիցն է, իսկ մայրը` դերասանուհի և մոդել Լիզա Բոնը: Ընդ որում` հայրական կողմից պապիկը` Սիմուր Կրավիցը, եղել է NBC հեռուստաալիքի պրոդյուսեր, իսկ տատիկը` Ռոսկի Ռոկերը, հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի:
Զոի Կրավիցի էկրանավորման դեբյուտը տեղի է ունեցել 2007թ. նկարահանված «Կյանքի համը» ֆիլմում: 2008թ. ևս արգասաբեր է եղել դերասանուհու համար: Նա «Ամերիկայի թռչունները» ֆիլմում նկարահանվել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մեթյու Փերին, Բեն Ֆոսթերը, Հիլարի Սոունկը:
Ցանկանալով ամեն կերպ ցուցադրել իր դերասանական տաղանդը` նա նկարահանվում է Ջեյ-Զիի I Know երգի հիման վրա արված տեսահոլովակում:
Պարզվում է, որ դերասանուհին հետաքրքրված է նաև քաղաքականությամբ: 2008թ. նա մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին և երգել We Are The Ones երգը:
Զոին առավել հայտնի դարձավ իր վերջին`«Իքս մարդիկ. Առաջին դաս» ֆիլմի շնորհիվ, որտեղ նա մարմնավորել է Անգել անվամբ մուտանտի կերպարը:
2013թ. Զոի Կրավիցը կմասնակցի «Խելագար Մաքս» ֆիլմում, որում կխաղա գլխավոր դերերից մեկը:











































