Բռնցքամարտի Աշխարհի երիտասարդական առաջնության մրցումների երրորդ օրը պայքարն ավարտեց նաև Հայաստանի վերջին՝ չորրորդ ներկայացուցիչը՝ Արտավազդ Արոյանը:
1/16 եզրափակիչում հանդես եկող Արոյանը պարտության մատնեց Գերմանիայի ներկայացուցիչ Աբուլրահման Աբու-Լուբդեհին: Առաջին ռաունդն անցավ հավասար պայքարում և ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Երկրորդ և երրորդ ռաունդներում մեր բռնցքամարտիկը կարողացավ առավելության հասնել 3:2 և 3:1 հաշիվներով:
Այսպիսով՝ Արտավազդ Արոյան – Աբուլրահման Աբու-Լուբդեհ՝ 8:5:







































