Կոկտեյլ խմելուց առաջ քչերն են մտածում, թե ինչ ըմպելիքներ են խառնված:
Մեծ Բրիտանիայի Լանկաստեր քաղաքի բնակչուհին իր 18-ամյակը նշելուց հետո շատ ծանր վիճակով հոսպիտալացվել է: Բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված են եղել հեռացնել ստամոքսը: Իսկ պատճառը եղել է Pornstar Martini կոկտեյլը: Դրա պատրաստման համար օգտագործվում է հեղուկ ազոտ: Ինչպես մեկնաբանել են բժիշկները, հեղուկ ազոտը, հայտնվելով ստամոքսում, սկսում է «եռալ»` առաջացնելով մեծ քանակությամբ գոլորշի, ինչն էլ վնասում է ստամոքսը: Եվ սա նման առաջին դեպքը չի եղել:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հայտնի կոկտեյլներ:
Կոտեյլ Զոմբի, որի բաղադրության մեջ կա մուգ, ոսկե ռոմ, աբսենտ, բալի լիկյոր, լայմի հյութ, նռան շաքարային հյութ:

Կոկտեյլ «Long Island Iced Tea». օղի, ջին, տեքիլա, նարնջի հյութ և կոկա կոլա:

Կոկտեյլ «Prohibition Punch». 50 մլ օղի, 50 մլ բակարդի և 50 մլ կոկոսի լիկյոր:









































