ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալը պլանավորել է վաղը առաջին անգամ այցելել Գազա, հաղորդում է Associated Press գործակալությունը: Այցը նվիրված է լինելու շարժման հիմնադրման 25-ամյակին:
Ինչպես նշում է AP-ն՝ ավելի վաղ Մաշալը չի կարողացել հայտնվել Գազայում, քանի որ դրան խոչընդոտել է Եգիպտոսի նախկին ղեկավարությունը: Գործակալության հաղորդմամբ` այցի կազմակերպման շուրջ ՀԱՄԱՍ-ն այժմ պայմանավորվում է եգիպտական նոր իշխանությունների հետ:












































