Ուկրաինայի իշխանությունները մինչ օրս օգնություն չեն ցուցաբերել տասնյակ հազարավոր փախստականներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները երկրի արևելքում շարունակվող զինված հակամարտության պատճառով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը:
Այդ առնչությամբ կազմակերպության ղեկավարությունը բաց նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ խնդրելով հնարավորինս շուտ շտկել իրավիճակը:
«Ուկրաինայի կառավարությունը պետք է անհապաղ ակտիվացնի ջանքերը՝ փախստականներին կացարան հատկացնելու, սոցիալական այլ ծառայություններ մատուցելու նպատակով: Այն նաև պետք է բնակչությանը տեղեկատվություն տրամադրի տարհանման մասին՝ այն շրջաններից, որտեղ շարունակվում է բռնությունը»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:











































