Աշխարհում հայտնի ֆինանսիստ և բարեգործ Ջորջ Սորոսը Թբիլիսիում է և այս րոպեներին հանդիպում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանում գործում է արտախորհրդարանական կազմակերպություն, որը Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն՝ Վրաստան» ցանցի մի մասն է: Այցի ընթացքում Սորոսը մտադիր է հանդիպում ունենալ կազմակերպությունում և քննարկել ապագայի պլանները:
Հարկ է նշել նաև, որ ոչ վաղ` Վարդերի հեղափոխությունից հետո, լուրեր էին տարածվել, թե իբր Ջորջ Սորոսը ֆինանսավորել է հեղափոխությունը, իսկ հետո աշխատավարձ է վճարել վրացի աշխատակիցներին:
Ինչպես հայտարարել է անցած տարի քաղաքական ասպարեզ եկած Բիձինա Իվանիշվիլին՝ Սորոսը իրականում ոչ մի կապ չի ունեցել այդ ամենի հետ, իսկ չինովնիկների աշխատավարձերը ֆինանսավորել է անձամբ Իվանիշվիլին:












































