Վերջերս դերասան Ջեյսոն Ֆլեմինգը հաղորդել էր, որ իր ընկեր ռեժիսոր Մեթյու Վոնը կգլխավորի «Աստղային պատերազմների» 7-րդ ֆիլմի նկարահանումները: Սակայն Disney ստուդիան դեռևս չի հաստատել այս տեղեկությունը: Իսկ նախօրեին Dadline կայքը հաղորդել է երկու նոր թեկնածուների մասին:
Կայքի տեղեկատվության համաձայն` «Աստղային պատերազմներ» ֆիլմի 8-րդ և 9-րդ մասերը կնկարահանի ռեժիսոր Ջոն Ֆավրոն («Երկաթե մարդ») կամ Դևիդ Ֆինչերը («Սոցիալական ցանց», «Վիշապի դաջվածքով աղջիկը»):
«Աստղային պատերազմներ» նոր ֆիլմի աշխատանքներն ընթանում են խիստ գաղտնիության մթնոլորտում: Տեղեկատվությունն այն մասին, որ Disney-ը նկարահանելու է ֆիլմի շարունակությունը, իսկական անակնկալ էր երկրպագուների համար, քանի որ գործարքի մասին տեղեկատվությունը մինչև վերջին պահը խիստ գաղտնի էր:











































