Ֆորմուլա-1-ին մասնակցելու Red Bull-ի առաջին մուծումը ավելացել է 8 անգամ: Ինչպես հաղորդում է Autosport-ը՝ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից նոր գներ սահմանելուց հետո չեմպիոնական կոլեկտիվը պետք է վճարի 3 մլն 260 հազար դոլար: Ferrari-ի մուծումը հավասար կլինի 2,5 մլն-ի: Բոլոր մուծումները պետք է իրականացվեին մինչև ուրբաթ:
Մինչև 2012 թվականը բոլոր մասնակիցները FIA-ի հաշվին փոխանցել են 309 հազար եվրո կամ 400 հազար դոլար, իսկ այժմ այդ մուծումը հասել է մինչև 500 հազար դոլարի, ինչպես նաև հավելյալ հավաք է կազմակերպել` յուրաքանչյուր միավորը գնահատելով 5 հազար դոլար: Թիմերը, որոնք ոչ մի միավոր չեն հավաքել ամբողջ սեզոնի ընթացքում, ազատվում են այդ հավաքից:









































