Գերմանիայի հոկեյի ակումբներից մեկը հովանավորչական պայմանագիր է կնքել հասարակաց տան հետ:
Ներկայում «Լանդսխուտի կաննիբալները» հանդես կգան անսովոր լոգոտիպ կրող մարզահագուստով՝ կնոջ սիլուետ, որը ձեռքին ներքնազգեստ է բռնել:
Ինչպես հայտարարել է բավարական թիմի ներկայացուցիչը, հոկեյիստները ժպիտով են համաձայնել կրել վարդագույն համազգեստը ու չեն անհանգստացել այդ առնչությամբ:
Հասարակաց տան աղջիկներն արդեն հայտնվել են թիմի խաղերին ու տարածել են գովազդային թերթիկներ, հաղորդում է РСН-ը:









































