Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Պատրիս Էվրան տեղափոխվեց իտալական «Յուվենթուս»: Այս մասին հայտնում է «Յուվենթուս»-ի պաշտոնական կայքը:
Պայմանագիրը նախատեսված է երկու տարով: Տրանսֆերի արժեքը կազմել է 1.5 մլն եվրո: Գումարի մի մասը իտալական ակումբը վճարել է հիմա, իսկ մյուս մասը կվճարի մինչ 2015 թվականի Հուլիսի 1-ը:
Էվրան «Մանչեսթեր Յունայթեդ»-ում հանդես էր գալիս 2006 թվականից: Այդ ընթացքում «Կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացնելով 273 հանդիպում:







































