Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդն ավարտել է ելույթն ազգային թիմում: Այս մասին տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
34-ամյա կիսապաշտպանն իր ազգային թիմում հանդես է գալիս 2000 թվականից և անցկացրել է 114 հանդիպում՝ խփելով 21 գոլ:
Անգլիայի հավաքականում անցկացրած խաղերի թվով Ջերարդին գերազանցում են միայն Պետր Շիլթոնն (125 խաղ) ու Դևիդ Բեքհեմը (115):








































