Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Աշխարհի 2012թ. երիտասարդական առաջնությունը:
Մրցումների երրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ կմտնի 46-49կգ քաշային կարգում հանդես եկող Հայրիկ Նազարյանը: Նազարյանի հակառակորդը Բուլղարիայի ներկայացուցիչ Տինկո Բանաբակովն է: Մենամարտը տեղի կունենա 1/16 եզրափակիչում: Նազարյանը հանդես կգա կապույտ անկյունից:
Հիշեցնենք, 1/32 եզրափակիչում Հայրիկը գերազանց հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ջանլուկա Կոնսելմոյի նկատմամբ:







































