Ավստրալիան դարձել է առաջին երկիրը, որը միանման փաթեթավորում է սահմանել ծխախոտների համար, հաղորդում է BBC-ին:
Դեկտեմբերի 1-ից սկսած ծխախոտների տուփի վրա ընկերությունների լոգոտիպերը փոխարինվելու են մուգ կանաչ գրություններով, որոնք ուղեկցվում են ծխելու պատճառով առաջացած հիվանդություններից տառապող մարդկանց պատկերներով: Ավստրալիայի կառավարությունը նման քայլի է գնացել, քանի որ երկրում ամեն տարի ծխելու հետ կապված հիվանդություններից մահանում է շուրջ 15 հազար մարդ:
Ծխախոտ արտադրող ընկերությունները պնդում են, որ իրենց զրկում են գովազդի օրինական իրավունքից:
Ավստրալիային կարող են հետևել այլ երկրներ, այդ թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը:







































