ՖԻՖԱ-ի տեխնիկական խորհուրդն առաջարկել է նոր կանոն մտցնել ֆուտբոլում: Հնարավոր է թիմերին տրվի նաև 4-րդ փոփոխության իրավունք, երբ հաղթողը որոշվում է լրացուցիչ ժամանակում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Իսպանական պարբերականի փոխանցմամբ՝ առաջարկն, ամենայն հավանականությամբ, կընդունվի:
Հիշեցնենք, որ ֆուտբոլում վերջին նորարարություններն էին գոլերի գրանցման ավտոմատ համակարգը և չքացող փրփուրը, որն օգտագործվում է պատ կազմած ֆուտբոլիստների և գնդակի միջև սահմանված 9 մետր հեռավորությունը պահպանելու համար:
2 նորարարություններն էլ հաջողությամբ կիրառվեցին ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում:










































