Սլովենիայում նախագահական ընտրությունների նախաշեմին, որոնք տեղի են ունենալու 2012թ. դեկտեմբերի 2-ին, մայրաքաղաք Լյուբլյանայում տեղի են ունեցել ցույցեր, որոնք վերածվել են անկարգությունների` հաղորդում է BBC-ն:
Ցուցարարները կառավարությանը մեղադրել են կաշառակերության մեջ և իրենց դժգոհությունն են հայտնել բյուջեի կրճատման վերաբերյալ:
Ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք: Նրանցից ոմանք քարեր և շշեր են նետել շենքը հսկող ոստիկանների ուղղությամբ:
Փորձագետների խոսքերով` եվրոգոտու 17 երկրներից Սլովենիան, հավանաբար, կվերապրի ամենածանր ռեցեսիան:








































