«Մոնակո»-ի և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Ռեալ» տեղափոխությանը:
Football Espana-ն հայտնում է, որ Մադրիդում արդեն վաճառվում են 23-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստի անունը կրող մարզաշապիկները, չնայած նրա տրանսֆերային գործարքը դեռ ավարտված չէ:
Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը շուրջ 80 մլն եվրո կկազմի, իսկ «արքայական ակումբ»-ի հետ նրա պայմանագիրը 6 տարվա ժամկետ կունենա: Ֆուտբոլիստի աշխատավարձը 7 մլն եվրո կկազմի` մեկ մրցաշրջանում:









































