ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այժմ արտակարգ հանդիպում է անցկացնում Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 05.30-ին: Այն Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի խնդրանքով գումարել է Հորդանանը, որը ՄԱԿ ԱԽ անդամ է:
Ուկրաինայի արևելքում կործանված ինքնաթիռի հետաքննության վերաբերյալ բանաձևի նախագիծը քննարկման կդրվի Երևանի ժամանակով ժամը 23.00-ին՝ Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն:
Քվեարկության կդրվի Ավստրալիայի առաջարկած բանաձևը: Փաստաթուղթը ավիավթարի շրջանը վերահսկող ռուսամետ անջատողականներից պահանջում է անհապաղ անվտանգ, լիարժեք և անարգել հասանելիություն ապահովել քննիչների համար:









































