Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա իր ելույթում կոչ է արել դադարեցնել պատերազմը Մերձավոր արևելքում ու Ուկրաինայում, գրում է Haaretz-ը: Նա խնդրել է աղոթել այնտեղ կրակի դադարեցման համար:
«Բռնությանը չի կարելի հաղթել բռնությամբ: Բռնությանը հաղթում են խաղաղությամբ»,- ասել է նա:
Նա խոր անհանգստությունն է հայտնել՝ կապված Իրաքում քրիստոնյաների ճակատագրի հետ:
Նրա խոսքով՝ իրաքցի քրիստոնյաները ենթարկվում են հարձակումների, նրանց քշում են իրենց տներից:
Այս շաբաթ գրեթե բոլոր քրիստոնյաները լքել են Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը այն բանից հետո, երբ իսլամիստները հայտնեցին, որ նրանք կա՛մ պետք է հարկ վճարեն, կա՛մ իսլամ ընդունեն:









































