Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Բորժոմիի ոստիկանության նախկին ղեկավար Մամուկ Ախվլեդիանիին:
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկությունների համաձայն՝ Ախվլեդիանիի գործով հետաքննությունը սկսվել էր նոյեմբերի 22-ին՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 1443 հոդվածի համաձայն` Բորժոմիի ներքին գործերի տարածքային վարչության աշխատակից Վ.Գ.-ի հանդեպ ստորացուցիչ, ոչ մարդկային վերաբերմունքի համար:
Հետաքննության հիմք էր դարձել Վ.Գ-ի հայտարարությունը, որի համաձայն՝ 2009 թ. հունվարի 1-ին վարչության աշխատակիցներն իրեն ֆիզիկական և բարոյական վիրավորանք են հասցրել:











































