ԱՄՆ-ը մոտենում է այն պահին, երբ կառավարությունը պետք է հրաժարվի «Ալ-Կաիդիա»–ի հետ պատերազմից։ Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Ջե Ջոնսոնը` Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան իրավաբաններից մեկը, ով զբաղեցնում է երկրի պաշտպանության նախարարության գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Ըստ նրա՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Կոնգրեսը նախագահին լիազորել էր օգտագործել «բոլոր անհրաժեշտ միջոցները» ահաբեկչության դեմ պայքարում: Սակայն 11 տարի անց իսլամիստական կազմակերպությունն արդեն այնքան է թուլացել, որ Սպիտակ տունը մոտ ժամանակներում պետք է դադարեցնի «Ալ-Կաիդիա»–ի հետ պատերազմը:
Խորհրդականը հստակեցրել է, որ ահաբեկիչներին հակազդեցություն պետք է տան ոստիկանությունը և այլ իրավապահ մարմիններ:
Ջոնսոնը վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր խորհրդականն է:









































