Լեգենդար Քլինտ Իստվուդի և դերասանուհի Ֆրենսիս Ֆիշերի 19-ամյա դստերը` Ֆրանչեսկային, պարգևատրել են Միսս «Ոսկե Գլոբուս»-2013-ով, հայտնում է spletnik.ru-ն:
Այն ամեն տարի շնորհվում է կինոգործիչների երեխաներին:
Իստվուդի ընտանիքում Ֆրանչեսկան միակ Միս «Ոսկե Գլոբուս»-ը չէ. 2004-ին նրա քույր Քեթրինն է արժանացել այդ կոչմանը:
Առայժմ երիտասարդ դերասանուհի Ֆրանչեսկան շատ քիչ դերեր է խաղացել, սակայն շուտով նրան կտեսնենք նրա ընկեր Թայլեր Շիլդսի Final Girl ֆիլմում:







































