«Համարվում է, որ մարդ օգտագործում է իր ուղեղի 10%-ը: Պատկերացրեք, որ մենք կարող ենք ստիպել նրան աշխատել ամբողջ հզորությամբ: Կյանքը շատ հետաքրքիր կդառնա»,- ասում է Մորգան Ֆրիմենի հերոսը «Լյուսի» գիտաֆանտաստիկ թրիլերում:
Սակայն Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Բարբարա Սաակյանի կարծիքով՝ ֆիլմի գաղափարը իմաստ չունի: «Հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե մեր ուղեղի որ մասն ենք մենք օգտագործում առօրյա կյանքում, բայց այն զգալի չափով գերազանցում է 10%-ը»,- պնդում է նա:
Նրա խոսքով՝ այդ թիվը «մտացածին» է և առաջին անգամ հայտնվել է Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և մարդկանց վրա ազդեցություն գործել» գրքում: Հեղինակը հնարել է այն, որպեսզի իր ստեղծագործության մեջ գեղեցիկ շեշտադրում ունենա:
Իսկ 10%-ի մասին տարածված կարծիքը կարող է բխած լինել ուղեղի բջիջների սխալ աշխատանքի պատկերացումից: Ըստ նյարդակենսաբանների՝ ուղեղի բջիջների 90%-ը պայմաններ է ապահովում գեներացիայի և նյարդային իմպուլսների հաղորդման համար, ինչպես նաև նեյրոնների սնուցումը, որոնք ուղեղում իսկապես 10% են։
Պրոֆեսոր Սաակյանը համաձայն է, որ մենք ամբողջ «հզորությամբ չենք միացնում մեր ուղեղի կարողությունները», օրինակ, հոգնածության պատճառով: Նա ասում է, որ ուղեղի աշխատանքը բարելավող դեղամիջոցներ կարող են հայտնվել մոտ ապագայում: Դրանց օգնությամբ հնարավոր կլինի մեծացնել ուշադրությունը, ավելի արդյունավետ պլանավորել ու լուծել խնդիրները:










































