Thursday, 25 06 2026
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ

Եթե իշխանությունը մի փոքր էլ հայ մարդուն հարգեր

Վերջերս տեղի ունեցավ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցը հարևան Վրաստան: Թբիլիսյան այցի ընթացքում նախագահների մակարդակով հայտարարվեց երկու երկրների և ժողովուրդների միջև հարգանքի վրա կառուցված ջերմ փոխհարաբերության մասին: Բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդքան էլ այդպես չէ, և Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունն ավելի շատ անաղմուկ հարաբերություն է, քան ջերմ ու հարգալից: Հարգալից հարաբերության դեպքում Վրաստանի քաղաքական գործիչները, պաշտոնյաներն ու պաշտոնաթող նախագահը, ասենք, պարբերաբար չէր մատնանշի Հայաստանի պետական կառավարման համակարգի թերություններն ու համեմատություն անցկացնի իր ռեֆորմների հետ:

Ընդհանրապես հայ-վրացական հարաբերության միակ կայուն հանգրվանը, թերևս, զբոսաշրջության ոլորտն է, երբ մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ մեկնում են աջարական ծովափ հանգստանալու: Պարզապես Հայաստանն ու Վրաստանը կարծես թե պայմանավորվել են հնարավորինս լռել փոխադարձ խնդիրների մասին: Սակայն իրականությունն, այդուհանդերձ, չի լռում: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը զգալիորեն հետ է մնում Վրաստանից, նույնիսկ անհուսորեն հետ է մնում բարեփոխումների առումով: Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վերջնական վավերացումն էլ այսուհետ դառնալու է հայ-վրացական հարաբերության մեխը, հատկապես՝ հայաստանյան տեսանկյունից:

Վրաստանը Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի հասարակության համար դարձել է այն բիզը, որ ամեն անգամ մտցնում են իշխանության աչքն ու ցույց տալիս, թե ինչպես կարելի է շատ կարճ ժամանակում հասնել արմատական փոփոխությունների: Իհարկե, որևէ մեկը չի կարող ասել, որ Վրաստանում ամեն ինչ իդեալական է: Բայց մի քանի հանգուցային բնագավառներում՝ ոստիկանություն, կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների որակ, բիզնես-միջավայրի բարելավում, Վրաստանը հասել է շեշտակի փոփոխությունների: Եվ այդ ամենը տեսնում են նաև Հայաստանի քաղաքացիները, ու կոտրվում է Հայաստանի իշխանության այն հակափաստարկը, որ փոփոխությունների համար ժամանակ է պետք: Վրաստանը ցույց է տվել, որ ժամանակ պետք չէ, պետք է կամք, և դա, ըստ էության, «անհարգալից» վերաբերմունք է Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ «անհարգալից» է այն իմաստով, որ Վրաստանը չի հարգում Հայաստանի իշխանության քարոզչական տրամաբանությունը:

Այստեղ խնդիրը միայն Հայաստանի իշխանությունը չէ: Վրաստանը չի հարգում այն բոլոր ամբողջատիրական կամ հետադիմական վարչակարգերին, որոնք իրենց հասարակություններին տարիներ շարունակ կերակրում են միևնույն տրամաբանությամբ և պահում ճահճի մեջ: Դժբախտաբար, նույն տրամաբանությունն առ այսօր իշխում է Հայաստանում, ինչի վառ վկայությունն է օրինակ այն, որ Հայաստանում հնչում են հայտարարություններ բարեփոխումների մասին, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույն ճահիճը: Հայ-վրացական բարձր մակարդակի ամեն մի շփում ընդգծում է այդ կոնտրաստը, և հետևաբար այդ շփումն ինքնին վերածվում է «անհարգալից» վերաբերմունքի Հայաստանի հանդեպ:

Իսկ ցավալին այստեղ այն է, որ Հայաստանն ինքնին, հայ հասարակությունն ինքնին, Հայաստանի քաղաքացիները իրենց ստեղծագործական պոտենցիալով և քաղաքակրթական ներուժով շատ ավելի մեծ հնարավորությունների տեր են, քան տարածաշրջաում որևէ այլ երկիր: Պարզապես անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունը, հարևանների հետ ջերմ և հարգալից հարաբերություն հաստատելուց զատ, գործնականում հարգալից փոխհարաբերություն պահպանի նաև Հայաստանի հասարակության, հայ մարդու, Հայաստանի քաղաքացու հետ՝ բացելով երկրի և ժողովրդի պոտենցիալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում