Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ուկրաինայում սկսվել են միգրացիոն հոսքեր. Հայերը հեռանում են Ռուսաստան կամ հարևան քաղաքներ

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը դեռևս կպահպանվի. բազմաթիվ հարցեր կան, որ պիտի լուծում ստանան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը նշեց, թե լուծման կարոտ շատ հարցեր կան, որոնք պիտի հերթով լուծվեն:

Անդրադառնալով Ուկրաինայից միգրացիոն շարժին, երկրից հեռանալու միտումներին՝ Սրբազանը նշեց, որ Ուկրաինայի միայն երկու մարզերի՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանից են մարդիկ տեղափոխվում, մյուս շրջաններից՝ ոչ, ընդ որում՝ տեղափոխվում են թե՛ Ուկրաինայի այլ շրջաններ, թե՛ այլ երկրներ: «Նաև ուրիշ տարածքներ են գնում՝ կախված նրանից, թե որ ճանապարհն է ավելի հեշտ անցնել. ճանապարհների խնդիր է: Գնալու ընտրությունը մեծ չէ՝ Ռուսաստան և Ուկրաինա: Տեղափոխվում են նաև հարևան քաղաքներ՝ Դնեպրոպետրովսկ, Խարկով, Զապորոժյե»,- ասաց նա:

Հայաստանից տեղի հայ համայնքն օգնություն չի ակնկալում: Սրբազանի խոսքով՝ Ուկրաինայի հայությունը խնդիր չունի, օգնության հարց չկա, պարզապես ընդհանուր երկրի տնտեսությունն է բավական թուլացել, տկարացել, բոլորն էլ ինչ-որ չափով նեղության մեջ են, բայց հիմնականում այդ երկու մարզերի ժողովուրդն է զգում օգնության կարիք, նրանցից շատերն էլ արդեն դուրս են եկել, գնացել:

«Ովքեր մնացել են, երևի ամեն ինչի կարիք էլ ունեն, բայց հատկապես մեծ է ճանապարհների խնդիրը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այստեղ հայության նկատմամբ ընդգծված դրական կամ բացասական վերաբերմունք չկա: Տեր Գրիգորիսը նշեց, որ ամեն ինչ նույնն է, ինչ նախկինում. ամեն մարդ ապրում է իր հոգսերով ու խնդիրներով: «Բնական է, կան նաև հայեր, ովքեր ակտիվորեն մասնակցում են մեկ կամ մյուս կողմից, բայց դա հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի պատճառ չէ: Անշուշտ, դժգոհողներ կլինեն. եթե հայերից մեկը մի կողմին է հարում, մյուս կողմն անպայման դժգոհում, է, քննադատում է և այլն, բայց որ հայերի հանդեպ ինչ-որ հատուկ վերաբերմունք դրսևորեն, ենթարկեն հալածանքի, հարձակման թիրախ դարձնեն՝ նման բան չկա»,- ասաց նա:

Սրբազանը նշեց, թե Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում նաև հայերի շրջանում են եղել կորուստներ՝ թե՛ մարդկային, թե՛ նյութական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում