Tuesday, 14 05 2024
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա

«Բազե», իզուր բազե

Այս օրերին մեկնարկում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Տարիներ շարունակ պետական բյուջեի միջոցներով մի քանի հազար երիտասարդ հանգստացել է, ուրախացել, երգել, պարել, զվարճացել: Եվ այդ ամենը մի երկրում, որտեղ կա աղքատության, չքավորության, գործազրկության խնդիր, որտեղ կան չքավորության պատճառով դպրոց չգնացող, կրթություն չստացող երեխաներ, որտեղ կան երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն, կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց համար 1000 դրամը կարող է զգալի արժեք ունենալ գոյության համար պայքարում:

Եվ ահա այդ երկրում երիտասարդները, իհարկե` նրանք, ովքեր լոյալ են վերաբերվում ներկայիս կամ, այսպես ասած, օրվա իշխանություններին, հազարներով զվարճանում են օրերով, թռի-վռի կյանքով ապրում պետության հաշվին:

Որքանո՞վ է այս ամենը նորմալ, որքանո՞վ է այս ամենը տրամաբանական` հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, թե պետությունն ու հասարակությունն ի՞նչ են շահում այդ «Բազե»-ից. չէ՞ որ մեծ հաշվով դրա համար վճարում է հենց հասարակությունը, և ուրեմն ինչո՞ւ պետք է հասարակությունը վճարի զվարճասեր երիտասարդների համար, որոնք հետո ընդամենը իշխանության քարոզչական ընտրազանգվածն են կազմելու: Ո՞րն է պետության շահը, հասարակության շահը, որ «Բազե»-ին արդեն տասը տարի ուղղվում են գումարներ` դրանք առավել կարիքավոր ուղղություններով տեղաբաշխելու փոխարեն:

Համահայկական, համազգային պաթետիկ կենացները, որոնք, որպես կանոն, որպես պատասխան են տրվում նման հարցադրումների դեպքում, մեղմ ասած` անբավարար են իրապես այդպիսին, այսինքն` իրապես լիարժեք պատասխան դիտելու համար:

Համահայկականն ու համազգայինն այն կլինի, որ պետական փողերը ծախսվեն հնարավորինս օպտիմալ, և երբ պետության մեջ ժանտախտ է, այդ փողերը գնան ժանտախտի հաղթահարմանը, ոչ թե խնջույքների կազմակերպմանը, որոնք, ըստ էության, խորացնում են երկրում առկա բարոյահոգեբանական ժանտախտը:

Իսկ երիտաարդները մեկ շաբաթ շարունակ պետության հաշվին զվարճանալու փոխարեն` եթե այդքան հայրենասեր են, այդքան մտահոգ են պետության, ազգի, հայության ապագայի համար, թերևս շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ և գլխավորը՝ արդյունավետ ու օրինակելի քայլ արած կլինեին, եթե մեկ շաբաթ զվարճանքի փոխարեն` այդ մեկ շաբաթը տրամադրեին Հայաստանոմ տարատեսակ կարիքավոր ընտանիքներին, երեխաներին օգնելուն, պարտադիր չէ` նյութապես: Թող օգնեն` ով ինչպես կարող է, միայն անկեղծ, նվիրումով: Այ, դա կլինի իսկական բազեություն, ոչ թե պետության հաշվին զվարճանքը` ժանտախտի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում