Չինական Հենան նահանգում մահապաժի է դատապարտվել մի տղամարդ, ով վեց կանանց ստորգետնյա շինությունում պահել է որպես սեքս-ստրուկ:
Ըստ չինական ԶԼՄ-ների, Լի Խաոն իր բնակարանի տակ նկուղ է փորել և այնտեղ պահասենյակ (բունկեր) է կառուցել, որտեղ պահել է կանանց: Մի քանի ստրուկներ այդտեղ մոտ 2 տարի են անցկացրել:
Դատարանում պարզվել է, որ ամբաստանյալը բազմիցս բռնաբարել է այդ կանանց`նրանց ստիպելով սեքսով զբաղվել նաև այլ տղամարդկանց հետ և այդ կադրերը տեղադրել է համացանցում:
Դատարանը մեղավոր է ճանաչել նաև առևանգված երեք կանանց` Լի Խաոի հանձնարարությամբ պատահաբար երկու կանանց սպանելու համար:
Հաջողվել է ձերբակալել սեքս-ստրկատիրոջն այն բանից հետո, երբ կանանցից մեկին հաջողվել է փախչել պահասենյակից (բունկերից) և բռնությունների մասին հայտնել ոստիկանությանը:






































