Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է նախորդ չորեքշաբթի Իրանից դեպի Սիրիա ուղևորվող և Դիարբեքիրում թուրքական օդուժի կողմից վայր իջեցված «Իլյուշին» IL-76TD տիպի իրանական բեռնատար օդանավի 7-հոգանոց անձնակազմը:
Ձերբակալության պատճառը իրանական օդանավում մեծ քանակությամբ զինամթերքի առկայությունն է. հետևակի համար նախատեսված հրացաններ, գնդացիրներ, «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներ, ականանետներ, նռնականետներ:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԱՄՆ-ի հրահանգով է Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ իրանական ռազմական-բեռնատար օդանավերին հարկադրում վայրէջք կատարել Դիարբեքիրի օդանավակայանում։ Ամերիկյան հետախուզությունը կասկածել է, որ իրանական օդանավերում առկա է «միջուկային զենք կամ բեռ»: