Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գերծանրքաշային Նարեկ Մելքոնյանը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց չինացի Չունգ Ֆուդինգին: Մենամարտից հետո Նարեկը հանդիպեց լրագրողների հետ:
-Քանի՞ տարի ես զբաղվում մարզաձևով:
-5 տարի:
-Սա քո առաջի՞ն մասնակցությունն է Աշխարհի առաջնություններին:
-Այո:
-Ի՞նչ սպասելիքներ ունես:
-Կանեմ ամեն ինչ, որպեսզի հաղթեմ:
-Ռինգ դուրս գալուց առաջ գերնպատակդ ո՞րն է:
-Լավ մենամարտ ցուցադրելն ու հաղթելը:
-Հաջորդ մրցակիցդ Թուրքիայի ներկայացուցիչն է: Ի՞նչ ակնկալիքներ ունես:
-Պետք է ամեն գնով հաղթեմ նրան: Ամոթ կլինի, եթե Թուրքիայի բռնցքամարտիկը գա Հայաստանում ինձ հաղթի ու հեռանա:









































